Մտածումներ մեր մասին (1)


Երկար ժամանակ մտածում էի թէ շատ միայնակ եմ, թէ ոչ մէկը ինձ չի հասկանում: Բայց սխալւում էի. Հասկացել եմ թէ շատերն են ինձ պէս մտածում, միայն չգիտէմ թէ ինչու՞ չէին բացայայտւել մինչեւ օրս:

Այսօր գիտեմ թէ շատերը զգում են որ մի բան այն չէ ինչ պէտք է լինի, իսկ երբեմն կասկածում են թէ դա բնական փոփոխութիւն է, ըստ ժամանակի հրամայականների կամ գիտակցում են թէ բնական չէ, բայց արտայայտւելու միջոց չունեն: Այսինքն ուժ չունեն տրամաբանելու, չեն կարողանում մտածմունքները հեռթականութեամբ շարել եւ յետոյ ներկայացնեն եւ ամենակարեւորը պաշտպանեն իրենց տեսակէտը:

Ինչորէ, խօսենք այն մասին թէ ինչպէս ենք կարող լուծել հարցը, կամ գոնէ սկսենք այդ ուղութեամբ քայլել:

Ունենք մի փաստ որ մենք հայ լինելու հարցում ունենք թերութիւններ, չենք խօսում պարզ ու սահուն հայերէն, բաւականին չենք իմանում մեր հայոց կամ անգամ իրանահայոց հին ու նոր պատմութիւնից եւ…

Ասում են ինչ լեզւի եւ մշակոյթի աւել ծանօթ լինես հենց այդ լեզւով ես մտածելու եւ բնականաբար ինչ որ չափով այդ քաղաքակրթութեան եւ այդ մշակոյթի դիտանկիւնից ես նայելու հարցերին: Ուրեմն նախ պէտք է հայերէն սովորենք, աւելի ծանօթանանք հայկական մշակոյթին, պատմութեանը, աւանդութիւններին եւ նմանատիպ իւրահատկութիւններին, այսինքն իմանանք թէ ով ենք եղել անցեալում եւ այդ հիման վրայ կազմենք մեր այսօրւայ ինքնութիւնը: Իսկ ինչու՞ պէտք է անցեալը նկատի ունենանք:

Նախ որովհետեւ մի շարք հարցերին անցեալում պատասխանել են եւ արդէն կարիք չկայ կրկին ժամ տրամադրել դրանց: Հնարաւոր է որ այն ինչ անցեալում որոշւել է մեզ դուր գայ, կամ փոքր վերապահումով մեզ համար գործադրւելիք դառնայ. Վստահ եղեք որ սրա համար աւելի քիչ ժամ է հարկաւոր քան ուզենանք ամբողջ գործը սկզբից կատարենք:

Իսկ երկրորդը, կան սկզբունքներ որ մեր ինքնութեան անբաժան մասերն են, այսինքն եղել են սկզբից եւ մնալու են դեռ: Այսինքն հայը դրանցով է հայ: այսինքն եթէ դրանք մոռանանք էլ հայ չենք: Իհարկէ ամէն սերունդի իրաւունքն է որ ըստ իր ժամանակաշրջանի այդ սկզբունքների գործադրման ձեւը ինքը որոշի, բայց ոչ թէ այն չեղեալ համարի եւ փոխարենը մի նորը տեղադրի: Այո, միտումնաւոր տեղադրել բառն եմ օգտագործում. Չէ որ շատ եմ տեսել որ ուրիշ մշակոյթից ինչ որ մի յատկութիւն կամ վարք մեզ դուր է եկել եւ մենք մերն ենք համարել այն առանց մտածելու թէ մեր ունեցածներից որ մէկի հետ պէտք է փոխենք այն եւ ինչ հետեւանքներ է ունենալու այդ փոփոխութիւնը: գոնէ ուրիշի յաճելիները մի քիչ մեր ունեցւածքի հետ խառնենք, մի քիչ հայ մնանք, մի քիչ էլ յաճոյք ստանանք:

Աւելի լաւը, Երանի մենք արտադրողը լինենք վարքերի եւ յատկութիւնների, ոչ միայն ներմուծողը:

Դեռ շարունակւելու է մեր զրոյցը եւ խնդրում եմ դուք էլ ասեք այն ինչ մտածում եք…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s