Ի՞նչ է տեղի ունենում Ստամբուլում


Արդէն երկու շաբաթ է, որ Թուրքիայում շարունակւում են ցոյցերը: Վերլուծաբանները այս ցոյցերը համարում են Թուրքիայի վերջին տասնամեակի ամենամեծը…

Ո՞րն էր ցոյցերի պատճառը
Անախորժութիւնները սկսւել են մայիսի 28-ին: Սկզբում դա ընդամէնը մի ցոյց էր Ստամբուլի հազւագիւտ կանաչապատ կենտրոններից մէկի՝ «Գեզի» այգու աւերման դէմ: «Գէզի» այգին գտնւում է Ստամբուլի Թակսիմ հրապարակում:
Ըստ ծրագրի նախատեսւած էր, որ այնտեղ կառուցէին մի մէծ առեւտրական կենտրոն եւ մի մզկիթ՝ Թակսիմ հրապարակում: Քննադատողների կարծիքով, քաղաքը արդէն բաւականին ծառայել է աղօթքատեղիների հարցով եւ միւս կողմից, ըստ նրանց «Գեզի» այգին իր տեսակի մէջ միակն է քաղաքում:
Պէտք է նշել, որ հանրութեան տրամադրութիւնը արդէն բաւականին վատ էր, երբ ոստիկանութիւնը նոյն հրապարակում դադարեցրեց մայիսի 1-ի առիթով կազմակերպւած ձախակողմեան շարժումների հանրահաւաքը: «Ասոշիէյթըդ փրէս»-ի հաղորդմամբ, այդ օրը առնւազն 28 մարդ վիրաւորւել է եւ 72-ը ձեռբակալւել:

Ցուցարարների զայրոյլը ինչպէս տարածւեց այդքան արագ
Հիմնականում մի փոքր խումբ «պաշարեց» «Գեզի» այգին, բայց երբ ոստիկանութիւնը նրանց դուրս հանելու համար օգտագործեց ամենակոպիտ ձեւերը, այդ թւում արցունքաբեր գազի օգտագործումը, զայրոյթը տարածւեց ամբողջ Ստամբուլով մէկ եւ արդիւնքում յունիսի 1-ին հազարաւոր մարդիկ դուրս եկան փողոց ու հաւաքը երկարւեց Բոսֆորի կամուրջից մինչեւ Թակսիմ հրապարակ: Զօրակցութեան ցոյցեր տեղի ունեցան նաեւ Թուրքիայի 78 այլ քաղաքներում: Մինչ օրս առնւազն 5000 մարդ է վիրաւորւել բախումների հետեւանքով: Զոհերի թիւե արդէն հասել է 5-ի…

Ո՞վքեր են ցուցարարները
Ըստ Բի Բի Սի լրատւական գործակալութեան Ստանբուլում գտնւող լրագրող Փօլ Մասոնի, նրանց դասակարգումը սկսւում է երիտասարդներից, աշխարհիկ (Secular) հայացքների տեր կին ուսանողներին հասնելով ու անգամ մինչեւ ֆուտբոլասերները տարածւելով: «Taksim Solidarity Platform» անւան տակ Ձեւաւորւել է մի կոմիտէ կառավարութեան հետ բանակցելու համար, որի մաս են կազմում մի խումբ համալսարանի դասախօսներ, ճարտարագէտներ եւ բնապահպաններ: Կոմիտէն դեռեւս որեւէ ղեկավար կամ խօսնակ չի նշանակել: Թուրքիայի կառավարութիւնը նաեւ մեղադրում է ընդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցութեանը (CHP) անախորժութիւնները հրահրելու համար:

Իսկ Որո՞նք են ցուցարարների պահանջները
Թուրքերից ոմանք կարծում են, թէ իրենց երկրը բացառձակ իսլամանալու է Էրդողանի եւ իր վարչակազմի միջոցով: Օրինակ ցոյցերից քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանը ընդունել է մի բանաձեւ, որի համաձայն արգիլւում է ուշ գիշերով ալկոհոլիք խմիչքների վաճառքը: Ի բողոք նոյն օրէնքին, ցուցարարները գարեջրի շշեր են բարձրացրել փողոցում: Նման օրէնքների շարքում է դասւում նաեւ հասարակական վայրերում համբուրվելը արգելելը: Որոշների մօտ նաեւ առկայ է մտահոգութիւններ՝ Սիրիայի ապստամբներին հովանաւորելու ուղղութեամբ:

Եզրակացութիւն
Միգուցէ այն ինչ տեղի է ունենում Թուրքիայում, կարելի չէ «Թուրքական գարուն» անւանել, սակայն համաշխարհային հանրութեան մօտ խիստ մտահոգութիւններ են առաջացրել Թուրքիայի իշխանութիւնների կողմից ամենակոպիտ ձեւերով ուժի կիրառումը եւ ժողովրդի տեսակէտը հաշւի չառնելու հարցը…

Վերջում հաւելենք այն, որ այսօր առաւօտեան Թուրքիայի վարչապէտ Էրդողանը մէկ անգամ եւս զգուշացրել է ցուցարարներին ու նրանց համար 24 վերջնաժամկէտ է նշանակել:
«Այս պահից անվտանգութեան ուժերը այլ ձեւ են արձականգելու: 24 ժամում հարցը փակւած է», ասել է Էրդողանը իր վերջին յայտարարութեան մէջ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s